Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հռոմի պապը Հայաստան թռիչքի ընթացքում մեկնաբանել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը

Հռոմի պապը Հայաստան թռիչքի ընթացքում մեկնաբանել է ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու որոշումը
24.06.2016 | 22:46

Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով քվեարկությունը «ժողովրդի կամքն է»: Այսպես է Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեն մեկնաբանել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստան թռիչքի ընթացքում, հայտնում է La Stampa-ն: Հռոմի պապը սովոր չէ մամուլի ասուլիսներ կազմակերպել թռիչքների ժամանակ և սովորաբար սահմանափակվում է այցի երկրի մասին մի քանի մեկնաբանություններով: Այս անգամ, այնուամենայնիվ, վերջին 24 ժամերի իրադարձությունները փոխել են այս չգրված կանոնները, և Պապը պատասխանել է լրագրողների հարցերին։

«Դա եղել է ժողովրդի կամքը»,- հանրաքվեի արդյունքները մեկնաբանել է Պապը։ «Դա բոլորիցս մեծ պատասխանատվություն է պահանջում Միացյալ Թագավորության, ինչպես նաև ողջ եվրոպական մայրցամաքի բնակչության բարօրությունն ու խաղաղ գոյակցությունն ապահովելու համար»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1525

Մեկնաբանություններ